Անձին անվճար թարգմանչով ապահովելու դեպքերը

Վարչական գործերով և օրենքով սահմանված քաղաքացիական գործերով գործին մասնակցող ֆիզիկական անձանց դատարանը Հայաստանի Հանրապետության հաշվին ապահովում է թարգմանչի ծառայություններով, եթե նրանք չեն տիրապետում հայերենին և ապացուցում են, որ բավարար միջոցներ չունեն վճարովի թարգմանություն ապահովելու համար:

Հայաստանի Հանրապետության հաշվին թարգմանչի ծառայություններ մատուցելու անհրաժեշտության դեպքում դատարանի որոշման հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով նշանակվում է թարգմանիչ:

Թարգմանիչների վարձատրության չափը և կարգը սահմանվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով` մրցույթի արդյունքում ընտրված ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հետ կնքված գնման պայմանագրով:

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել