Հերթական դանակահարության դեպքը Երևանում

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի`Գագիկ Բ.-ի:

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ անձնական փոխհարաբերությունների շուրջ ծագած վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածքներ հասցնելու դիտավորությամբ իր մոտ եղած դանակով մեկ անգամ հարվածել է Արթուր Ն.-ին և պատճառել առողջության ծանր վնաս:

Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել