Ամուսինների կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության թեման կքննարկվի դատարանում

Հրազդան քաղաքի բնակիչ Նարեկ Խ.-ն մեղադրվում է կնոջը ծեծելու մեջ:

Նրան առաջադրված մեղադրանքի համաձայն` նա 2013թ. փետրվարի 1-ին իրենց բնակարանում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության մեջ է մտել կնոջ` Ս. Հ.-ի հետ, որի ընթացքում ձեռքերով ու ոտքերով դիտավորությամբ հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին` պատճառելով ֆիզիկական ցավ:

Ըստ ՀՀ քրեական օրնեսգրքի 118-րդ հոդվածի` ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը, որը դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս չի պատճառել, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի` 100.000 դրամի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:

Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրամեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով`դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել