Հափշտակել է հեռախոս և ոսկյա շղթա

Ռ. Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ուրիշի գույքի բացահայտ հափշտակություն կատարելու դիտավորությամբ քաշել-պոկելու միջոցով բացահայտ հափշտակել է Սոնա Ամբարջյանի ոսկյա շղթան իր խաչով և դիմել է փախուստի՝ վերջինիս պատճառելով զգալի չափի 120.000 ՀՀ դրամի գույքային վնաս։

Ռ. Հակոբյանին մեղդրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Այն է` կողոպուտը՝ ուրիշի գույքի բացահայտ հափշտակությունը, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Գործով որպես իրեղեն ապացույց է ճանաչվել 4 լազերային սկավառակներ՝ հեռախոսային վերծանումների վերաբերյալ, ինչպես նաև՝ անձնական խուզարկությամբ Ռ.Հակոբյանի մոտից առգրավված Նոկիա տեսակի բջջային հեռախոս և 22350 ՀՀ դրամ գումար՝ փաթեթավորված և կնիքված վիճակում։

Ռ. Հակոբյանը կալանավորված է, իսկ քրեական գործը գտնվում է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վարույթում:

Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարությանօրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել