Դատական նիստի ընթացքում կարգադրիչները կանխել են դատախազին ուղղված հարվածը

Սպարտակ Հ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2012թ. հուլիսի 26-ին՝ ժամր 15.30-ի սահմաններում, Երևանի Տիգրան Մեծի 23/1 հասցեում գտնվող Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ 1 նիստերի դահլիճում ընթացող դատաքննության ժամանակ մասնակցելով որպես ամբաստանյալ (ՀՀ քրեական օրենսգրքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի և 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով), խափանելով դատաքննության նորմալ ընթացքը, իր մոտ եղած ածելիով վնասել է ձախ ձեռքի նախաբազուկը, ապա վերցնելով սեղանին դրված բարձրախոսը` դրանով իշխանության ներկայացուցիչ հանդիսացող մեղադրող դատախազին հարվածելու դիտավորությամբ փորձել է նետել նրա ուղղությամբ, ինչը կանխվել է ծառայություն իրականացնող ոստիկանների և դատական կարգադրիչների կողմից, այնուհետև, մոտենալով դատախազին, ծառայողական պարտականությունները կատարելու հետ կապված նրա կյանքի ու առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով՝ ոտքով հարվածել է կոնքին, այսինքն կատարել է քրեական օրենքով արգելված արարք նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով։

Գործով մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց չի ընտրվել, քանի որ վերջինս մեկ այլ գործով դատապարտված է ազատազրկման:

Նյութում ներկայացված անձանց անունները հասկանալի պատճառներով փոփոխված են:

Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել