Ուղղիչ հիմնարկում արգելված առարկա հանձնելու հետևանքը

Ուղղիչ հիմնարկում, կալանավորվածներին պահելու վայրում կամ ձերբակալվածներին պահելու վայրում պահվող անձին հանձնելու համար արգելված առարկայի հանձնելը կամ ցանկացած ձևով հանձնելու փորձը` առաջացնում է տուգանքի նշանակում` 100 000-300 000 դրամի չափով:

Նշված արարքը, որը կատարվել է կրկին անգամ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում` առաջացնում է տուգանքի նշանակում` 200 000-500 000 դրամի չափով:

Նույն արարքը, որը կատարվել է պետական ծառայողի կողմից առաջացնում է տուգանքի նշանակում` 200 000-500 000 դրամի չափով:

Վերոնշյալ արարքը, որը կատարվել է կրկին անգամ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում` առաջացնում է տուգանքի նշանակում` 400 000-600 000 դրամի չափով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել