Խոշոր վթար Երեվանում

Ապրիլի 14-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նալբանդյան փողոցի թիվ 130 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա մեկ տուժած: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը և ԱԻ արձագանքման խումբը: Պարզվել է, որ դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են «Տոյոտա» մակնիշի (վարորդ՝ Ալեքսանդր Յակովլև ծնվ. 1988թ.) և «ԲՄՎ» մակնիշի (վարորդ՝ Մանուկ Հովհաննիսյան ծնվ. 1980թ.) ավտոմեքենաները:

Փրկարարները «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել տուժած Մ.Հովհաննիսյանին: ՃՏՊ-ի հետևանքով Ա.Յակովլևը, Մ.Հովհաննիսյանը և ուղևորներ Մերի Հովհաննիսյանը (ծնվ. 1986թ.), Ջուլիետա Հովեյանը (ծնվ. 1961թ.) և Խաչիկ Միքայելյանը ( ծնվ.1996թ.), տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Սրբ. Գր.Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ բժիշկները Ա.Յակովլևի, Մ.Հովհաննիսյանի, Ջ.Հովեյանի, Խ.Միքայելյանի վիճակները գնահատել են միջին ծանրության, իսկ Մանուկ Հովհաննիսյանինը՝ ծանր:

Աղբյյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել