Վաղը ժամը 16։00-ին ընդդիմությունը հավաքվում է Ազգային ժողովի դիմաց։ Այս մասին ասվում է Հայրենիքի փրկության շարժման տարածած հայտարարությունում։
«Սիրելի’ հայրենակիցներ,
անսալով Հայրենիքի փրկության շարժման կոչին՝ ՀՀ բազմաթիվ արժանապատիվ քաղաքացիներ այսօր խաղաղ քաղաքացիական անհնազանդության ակցիաներ են իրականացրել Հայաստանի ողջ տարածքում։ Վաղը շարունակում ենք նույն կերպ։ Նույն ոգով։ Նույն վճռականությամբ։
Օրվա երկրորդ կեսին՝ ժամը 16։00-ին, հանդիպում ենք ՀՀ Ազգային ժողովի դիմաց և ժողովրդի կամքը պարտադրում իշխող ռեժիմին։
Միասին փրկենք մեր Հայրենիքը»,– ասվում է հայտարարության մեջ։