Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում նախկինում դատվածություն չունեցող Մկրտիչ Հ.-ի դեմ հարուցված քրեական գործը:
Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012 թվականի դեկտեմբերի 26-ին` ժամը 20.00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում գտնվող «Քինգ դե լյուքս» ՍՊԸ-ի ավտոպարկում ընկերության վարորդ Վաչագան Հ.-ի կողմից ավտոբուսն իրեն հանձնելու ժամանակ վերջինիս կողմից ընկերությանը վառելանյութի գումար պարտք մնալու շուրջ ծագած վիճաբանության ընթացքում դիտավորությամբ, ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել Վաչագանի դեմքին ու մարմնի տարբեր մասերին` պատճառելով նրա առողջությանը մինջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով:
Գործով մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր ստորագրություն չհեռանալու մասին:
Դատարանում մեղադրանքի պաշտպանությունն իրականացվում էր Կոտայքի մարզի դատախազության կողմից:
Նյութում ներկայացված անձանց անունները հասկանալի պատճառներով փոփոխված են:
Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net