Հափշտակվել է 400.000 ՀՀ դրամ գումար «Վիվարո Բեթինգ» Բուքմեյքերական Ընկերությունից

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում նախկիոնւմ դատվածություն չունեցող Օհան Բ.-ի դեմ հարուցված քրեական գործը:

Օհան Բ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. մարտի 26-ին, այնուհետև 27-ին «Վիվարո Բեթինգ» ՍՊԸ-ից խաբեությամբ ու վստահությունը չարաշահելու միջոցով հափշտակել է զգալի չափի` 400.000 ՀՀ դրամ գումար:

Գործով մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Դատարանում մեղադրանքի պաշտպանությունն իրականացվում է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության կողմից:
Նշենք, որ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի`
1. Խարդախությունը՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
2. Խարդախությունը, որը կատարվել է՝
1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
1.1) պաշտոնեական դիրքն օգտագործելով,
2) խոշոր չափերով,
3) (3-րդ կետն ուժը կորցրել է 23.05.11 ՀՕ-143-Ն)
4) (4-րդ կետն ուժը կորցրել է 09.06.04 ՀՕ-97-Ն)
5) կաշառք ստանալու պատրվակով`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:
3. Խարդախությունը, որը կատարվել է՝
1) առանձնապես խոշոր չափերով,
2) կազմակերպված խմբի կողմից`
3) (3-րդ կետն ուժը կորցրել է 23.05.11 ՀՕ-143-Ն)
պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Նյութում ներկայացված անձանց անունները հասկանալի պատճառներով փոփոխված են:

Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել