Խուսափե′ք ուրիշի համար գործարքներ կնքելուց

Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Արմեն Հակոբյանի:

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Աննա Մարգարյանի վստահությունը չարաշահելու և խաբեության եղանակով, վերջինիս անվամբ Արմենտել ՓԲԸ-ից տարաժամկետ վճարման պայմանով վերցրել է զգալի չափի` 354 060 դրամ արժողությամբ «Սամսունգ 19100» մոդելի բջջային հեռախոս և հափշտակել այն:

Նշենք, որ կատարվածը խարդախություն է, իսկ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասի` խարդախությունը՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել