Հանրահայտ է, որ տրանսպորտային միջոցը վարելու սահմանված արագությունը գերազանցելը առաջացնում է վարչական պատասխանատվություն: Կախված նրանից, թե որքանով է գերազանցվում արագությունը սահմանված արագությունից, տարբեր են նաև տուգանքի չափերը:
Երթևեկության սահմանված արագությունը 11-20 կմ/ժ-ով գերազանցելը առաջացնում է տուգանքի նշանակում` տաս հազար դրամի չափով:
Երթևեկության սահմանված արագությունը 21-40 կմ/ժ-ով գերազանցելը առաջացնում է տուգանքի նշանակում` երեսուն հազար դրամի չափով:
Երթևեկության սահմանված արագությունը 41-60 կմ/ժ-ով գերազանցելը առաջացնում է տուգանքի նշանակում` հիսուն հազար դրամի չափով:
Երթևեկության սահմանված արագությունը 61 կմ/ժ-ով և ավելի գերազանցելը առաջացնում է տուգանքի նշանակում` յոթանասուն հազար դրամի չափով:
Սույն հրապարակումը պատրաստվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից ֆինանսավորած և ՀԵԻԱ-ի կողմից իրականացվող «Հանրային վերահսկողություն և թափանցիկության ապահովում» ծրագրի շրջանակներում: Սույն հրապարակման մեջ ամփոփված տեսակետները, մեկնաբանություններն և եզրակացությունները պատկանում են հեղինակներին և կարող են չհամընկնել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տեսակետների հետ: