Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Արմեն Հ-.ի և Հենրիկ Ա.-ի (անունները փոխված են):
Վերջիններիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ուրիշի գույքի բացահայտ հափշտակություն կատարելու դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով իր ընկեր Հենրիկ Ա,-ի հետ, նախօրոք դերաբաշխելով միմյանց միջև դերերը, Վահագն Ա.-ի պարանոցից պոկել են ոսկյա շղթան իր խաչով` պատճառելով վերջինիս 250000 ՀՀ դրամի գույքային վնաս: Բացի այդ, Հենրիկ Ա.-ին մեղադրանք է առաջադրվել նաև այն բանի համար, որ ուրիշի գույքը բացահայտ հափշտակելու դիտավորությամբ մի քանի անգամ տարբեր մարդկանցից, տարբեր ժամանակահատվածներում, հափշտակել է տարբեր արժողության թանկարժեք ոսկյա զարդեր և իրեր` պատճառելով տարբեր մարդկանց տարբեր չափերի գույքային վնաս:
Մեղադրյալներից մեկի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ մեկի նկատմամբ` ստոագրություն չհեռանալու մասին:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net