«Թեժ գիծ»-ի համարով 4 զանգ է ստացվել

Երևան քաղաքի ընտրողների ցուցակների վերաբերյալ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում գործող «Թեժ գիծ» ծառայության միջոցով ապրիլի 2-ի դրությամբ ստացվել է 4 զանգ, որից միայն 1-ն է վերաբերվել անշճտություններին: Այսպես, քաղաքացին հայտնել է, որ որդին թեև հաշվառված է բնակչության պետական ռեգիստրում, սակայն վերջինիս տվյալները բացակայում են ընտրացուցակներից: Ստուգմամբ պարզվել է, որ քաղաքացու տվյալներն իրականում ընտրողների ցուցակում առկա են:

ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության փոխանցմամբ` մյուս 3 հաղորդումներն ընտրական օրենսգրքի իմաստով անճշտություններ չեն համարվել, սակայն զանգահարած քաղաքացիներին տրվել են սպառիչ պարզաբանումներ:

 
 
Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել