Դավիթին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ ոստիկանություն են տեղափոխել

Մարտի 29-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1987 թ. ծնված Դավիթ Ա.-ն, որը 2009 թ. մայիսի 26-ից ոստիկանության Իջևանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (մարդուն առևանգելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից՝ նախնական համաձայնությամբ):

Ոստիկանության փոխանցմամբ՝ Դավիթ Ա.-ն փոխանցվել է Իջևանի բաժնի ծառայողներին:
Խափանման միջոց է ընտրվել կալանքը:

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել