Աշոտին դանակով հարածներ հասնելու պատճառով դատապարտվեց 4 տարի ազատազրկման

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Արմեն Ա.-ի. (անունը փոփոխված):

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. մարտի 9-ին` ժամը 21:30-ի սահմաններում, Աբովյան քաղաքի 4֊-րդ միկրոշրջանի է. Ավագյանի անվան փողոցում գործող «Հացատուն» խորտկարանի մոտ ծագած վիճաբանության ընթացքում, ուրիշի առողջությանը վնաս պատճառելու դիտավորությամբ, իր ձեռքում եղած դանակով հարվածելով Աշետ Ս.-ի (անունը փոփոոխված) որովայնին` նրան պատճառել է կյանքին վտանգ սպառնացող առողջության ծանր վնաս, որից հետո Արմեն Ա.-ն նույն դանակով հարվածել է Աշոտ Ս.-ի աջ արմնակային հոդի շրջանին և նրան պատճառել առողջության թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով:

Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Մինչև դատաքննության սկսվելը` դատական նիստի նախապատրաստական մասում, ամբաստանյալ Արմեն Ա.-ն. (անունը փոփոխված) դիմում է ներկայացրել այն մասին, որ կատարած արարքում իրեն մեղավոր է ճանաչում լիովին, զղջում է արարքի համար, իր պաշտպան` Սամվել Շ.-ի հետ խորհրդակցելուց հետո խնդրել է իր նկատմամբ կիրառել արագացված դատաքննություն:

Դատարանը վճռել է Արմեն Ա.-ի. (անունը փոփոխված) մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով և նշանակել պատիժ` ազատազրկման 4 /չորս/ տարի ժամկետով, որը պետք է կրի ՀՀ ԱՆ համապատասխան ՔԿՀ-ում

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել