Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Սամվել Վ.-ի:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով կրել է քաղաքացիական շեղբավոր սառը զենքերի շարքին գործարանային արտադրության ժալո տեսակի ընդհանուր նշանակության որսորդական դանակ, որը վերջինիս մոտ հայտնաբերվել է 2013թ. փետրվարի 5-ին Գ. Լուսավորչի փողոցում ծառայություն կատարող ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից:
Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net