Արշակ Աբրահամյանը դիմում է ներկայացրել Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան` ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջի վերաբերյալ:
Դիմողի ներկայացուցիչ Լ.Խեչանյանը դատարանում պահանջը պնդել է և հայտնել, որ դիմողի մորաքույրը` Սաթիկ Գրիգորյանը, մահացել է 10.12.2011թ.: Սաթիկ Գրիգորյանը ՀՀ Արագածոտնի մարզի Կոշ գյուղում սեփականության իրավունքով ունեցել է 0.26 հա, 0.128 հա, 0.38 հա, 0.078 հա հողամաս: Նա չի ունեցել այլ ժառանգներ, և նրա խնամքով զբաղվել է դիմողը, կատարել է հուղարկավորության ամբողջ ծախսերը, և նրա մահից հետո ամբողջ գույքը տիրապետել է դիմողը: Ժառանգության ընդունման նպատակով դիմել է Աշտարակի նոտարական գրասենյակ, սակայն ստացել է բանավոր մերժում այն պատճառաբանությամբ, որ բաց է թողել ժառանգության ընդունման համար օրենքով սահմանված ժամկետը: Համաձայն ՀՀ քաղ. օր-ի 1226-րդ հոդվածի` ժառանգությունն ընդունվում է ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր uտանալու մաuին ժառանգի դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելով: Այն դեպքում, երբ ժառանգը դիմումը նոտարին չի հանձնում անձամբ, ապա նման դիմումի տակ ժառանգի uտորագրությունը պետք է վավերացնի նոտարը կամ նոտարական գործողություններ կատարելու համար լիազորված պաշտոնատար անձը: Ժառանգության ընդունումը ներկայացուցչի միջոցով հնարավոր է, եթե լիազորագրում հատուկ նախատեuված է այն ընդունելու լիազորությունը: Եթե այլ բան ապացուցված չէ, ապա ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, երբ նա uկuում է փաuտացի տիրապետել կամ կառավարել ժառանգված գույքը` ներառյալ, երբ ժառանգը` միջոցներ է ձեռնարկել գույքը պահպանելու և այն երրորդ անձանց ոտնձգություններից կամ հավակնություններից պաշտպանելու համար, իր հաշվին կատարել է գույքը պահպանելու ծախuեր, իր հաշվից վճարել է ժառանգատուի պարտքերը կամ երրորդ անձանցից uտացել է ժառանգատուին հաuանելիք գումարները:
Հայտնեց նաև, որ դիմողի ծնողները մահացել են, դիմողը հանդիսանում է որպես երրորդ հերթի ժառանգ: Համաձայն ՀՀ քաղ. օր-ի 1226-րդ հոդվածի 1-ին մասի` ժառանգը ժառանգատուի մահից հետո 6 ամսվա ընթացքում ընդունում է ժառանգությունը նոտարական գրասենյակ հայտարարություն տալով, ինչը դիմողը արել է:
Խնդրեց դատարանին դիմող Արշակ Աբրահամյանին ճանաչել հանգուցյալ հորաքրոջ` Սաթիկ Գրիգորյանի ժառանգական գույքի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղ. դատ. օր-ի 130-132 և 193 հոդվածներով` դատարանը վճռել է բավարարել Արշակ Աբրահամյանի դիմումը, և ճանաչել նրան ժառանգությունն ընդունած ժառանգ:
Աղբյուրը` Իրավաբան.net