Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Ռոբերտ Հ.-ի դեմ հարուցված քրեական գործը:
Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. օգոստոսի 8-ից մինչև 24-ն ընկած ժամանակահատվածում տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է Նաիրա Գ.-ին պատկանող` Երևան քաղաքի Ավագ Պետրոսյան փողոցի X շենքի բնակարանի խոհանոցի պատուհանը, ապա ապօրինի մուտք գործել հիշյալ բնակարան և այնտեղից գաղտնի հափշտակել Նաիրա Գ.-ին պատկանող զգալի չափի` 230.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողության արծաթյա զարդեր, բիժուտերիա և «Ասուս» տեսակի նեթբուք համակարգիչ:
Գործով մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Մեղադրանքի պաշտպանությունը դատարանում իրականացվում է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազության կողմից:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net