Ապացույցները Սահմանադրական դատարանում

Գործով ապացույցներ են օրենքով սահմանված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա սահմանադրական դատարանը պարզում է դատավարության կողմերի պահանջները և առարկությունները հիմնավորող փաստերի առկայությունը կամ բացակայությունը:

Այդ տեղեկությունները, օրենքին համապատասխան, կարող են ձեռք բերվել`
1) վկաների բացատրությունների միջոցով.
2) փորձագետի եզրակացության միջոցով.
3) գրավոր փաստաթղթերի, նյութերի և իրերի (գրավոր և իրեղեն ապացույցներ), այդ թվում` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից ստացված պաշտոնական տեղեկանքների և այլ տեղեկությունների միջոցով.
4) զննման միջոցով.
5) դատավարության կողմերի` որպես վկա տրված բացատրությունների միջոցով:
Կողմերն իրավունք չունեն ոչնչացնելու կամ թաքցնելու որևէ ապացույց կամ այլ եղանակով խոչընդոտելու դրա հետազոտմանը և գնահատմանը՝ ապացուցման բեռը կրող կամ ապացույցներ ներկայացնելու իր իրավունքից օգտվող դատավարության մյուս կողմի համար անհնարին կամ դժվարին դարձնելով ապացույցներ հավաքելը և ներկայացնելը:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել