Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Մհեր Ա.-ի և Արթուր Կ.-ի:
Վերջիններիս մեղադրանք է մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Մհեր Ա.-ն, ուրիշի գույքի գաղտնի հափշտակության նպատակով նախնական համաձայնության գալով Արթուր Կ.-ի հետ, 2012թ. հոկտեմբերի 27-ին` ժամը 16:25-ի սահմաններում, համաձայն նախնական դերաբաշխման` Արթուր Կ.-ն քաշել պոկելու եղանակով բացահայտ հափշտակել է մայթեզրով քայլող Մանուշակ Վ.-ի պարանոցի զգալի չափի` 308.000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա շղթան և դիմել փախուստի, իսկ Մհեր Ա.-ն հանցակցի` Արթուր Կ.-ի փախուստն ապահովելու նպատակով օգնության առաջարկ է արել Մանուշակ Վ.-ին և համընթաց քայլող դստեր` Ալետա Վ.-ին, որով փորձել է շեղել վերջիններիս ուշադրությունը, սակայն գիտակցելով, որ վերջիններս հասկացել են իր գործողությունների նպատակը` հրել, վայր է գցել նրանց և հանցակցի ուղղությամբ դիմել փախուստի:
Բացի այդ, Մհեր Ա.-ն նշված հանցագործության կատարման Նոր-Նորքի քննչական բաժնի թիվ 3 կասկածանքով ձեռբակալված լինելով, նույն օրը` 15.11.2012թ., աշխատասենյակում քննչական գործողությունների ավարտից հետո կատարել է փախուստի փորձ` փորձելով պատուհանից դուրս ցատկել, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունը ավարտին չի հասցրել:
Վերջիններիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net