ԱՄՆ Գերագույն Դատարանը պաշտոնապես հայտարարել է, որ լոլիկը բանջարեղեն է

1893 թ-ին ԱՄՆ Գերագույն Դատարանը հայտարարել է, որ լոլիկը բանջարեղեն է:

Նիքս եղբայրները դիմել էին դատարան՝ հայց ներկայացնելով մաքսային աշխատակցի դեմ: Բանն այն է, որ 1883թ-ին մաքսատուրք էր սահմանված բանջարեղենի ներմուծման համար, մինչդեռ մրգի համար մաքսատուրք չկար սահմանված: Արդյունքում ԱՄՆ Գերագույն Դատարանը հայտարարել է, որ լոլիկը բանջարեղեն է:

Համաձայն ՀՀ մաքսային օրենսգրքի՝ բանջարեղենի, մրգերի, ընկույզների կամ բույսերի այլ մասերի վերամշակումից ստացվող մթերքի ներմուծման համար մաքսատուրքը գանձվում է 10% դրույքաչափով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել