Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում նախկինում դատվածություն չունեցող Մարիամ Հ.-ի և Արմեն Հ.-ի դեմ հարուցված քրեական գործը:
Այսպես, Մարիամ Հ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2012թ. օգոստոսի 2-րդ կեսին նախնական համաձայնության գալով Արմեն Հ.-ի հետ Էմիլիայի (անունը փոխված է) նկատմամբ շորթում կատարելու վերաբերյալ` այդ նպատակով համացանցի «Օդնոկլասնիկի» սոցիալական կայքով արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիք են ներկայացրել Էլմիրային, որի դիմաց պահանջել և ստացել են խոշոր չափի գումար:
Գործում որպես իրեղեն ապացույց ճանաչվել է 1700 ԱՄՆ դոլար թղթադրամները, պլանշետային համակարգիչը` սնուցման լարով, գաղտնալսումների նյութերը, ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ից ստացված նմուշները, բջջային հեռախոսները, բանալիները, բանկային քարտը, ավտոմեքենայից հայտնաբերված դրամապանակը:
Որպես խափանման միջոց գործով երկու մեղադրյալի նկատմամբ ընտրվել է կալանավորումը, իսկ մեղադրանքը դատարանում պաշտպանվում է Երևան քաղաքի դատախազության կողմից:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը՝ Իրավաբան.net