«Սայաթ-Նովայի» անվան այգում երակները կտրելու եղանակով դրդել է անչափահաս Նունեին ինքնասպան լինել

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում նախկինում դատվածություն չունեցող անչափահաս Արթուր Կ.-ի դեմ հարուցված քրեական գործը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա սպառնալիքի և անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անուղղակի դիտավորությամբ անչափահաս Նունեին (անունը փոխված է) հասցրել է ինքնասպանության փորձ կատարելու` 2012թ. հոկտեմբերի վերջին Վանաձոր քաղաքի «Սայաթ-Նովայի» անվան այգում սայրով երակները կտրելու միջոցով կատարել է ինքնասպանության փորձ, իսկ 2012թ. նոյեմբերի 5-ին Նունեն փորձել է ինքնասպան լինել, իրեն ցած նետել շենքի 4-րդ հարկում գտնվող իրենց բնակարանի պատուհանից։

Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է հսկողության հանձնելը:

Գործով մեղադրանքը պաշտպանվում է Լոռու մարզի դատախազության կողմից:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել