Հափշտակել է գումար, ապա կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողությունները

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննութայան է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Արմեն Կ.-ի:

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ավազակությամբ ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով որպես զենք օգտագործվող դանակի գործադրմամբ հարձակվել է Կարինե Մ.-ի վրա և նրանից հափշտակել ոսկյա վզնոցը` ոսկյա խաչով, և երկու հատ ոսկյա մատանի: Բացի այդ, նմանատիպ ձևով հարձակվել է անչափահաս Ա. Եգորյանի վրա, հափշտակել 8000 ՀՀ դրամ, այնուհետև շարունակելով իր հանցավոր գործողությունները` վերջինիս կամքին հակառակ նրա նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողությունները:

Մեղադրյալի նկատամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Իսկ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի` hամասեռամոլությունը կամ սեքսուալ բնույթի այլ գործողությունները տուժողի կամքին հակառակ, վերջինիս կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ տուժողի անօգնական վիճակն օգտագործելով, նույն գործողությունները, որոնք՝ կատարվել են տուժողի կամ այլ անձի նկատմամբ առանձին դաժանությամբ, պատժվում են ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով:

Նույն օրենսգրքի 175-րդ հոդվածի համաձայն` ավազակությունը՝ ուրիշի գույքը հափշտակելու նպատակով հարձակումը, որը կատարվել է կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով՝պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել