Զոքանչի մասին հումորներից մինչև նրանց նկատմամբ բռնության գործադրում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում նախկինում 2 անգամ դատապարտված Ռոբերտ Ա.-ի դեմ հարուցված քրեական գործը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 13.10.2012թ.-ին` ժամը 13:00-ի սահմաններում, իր բջջային հեռախոսահամարից զանգահարել է իր նախկին կնոջը` Վ. Միլիտոնյանին, և սպանության սպառնալիքներ է տվել նրա հասցեին:

22.10.2012թ.-ին` ժամը 16:00-ի սահմաններում, վիճաբանել է Վ. Միլիտոնյանի և վերջինիս մոր` Ն. Ավագյանի հետ, ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին` պատճառելով ֆիզիկական ցավ և մարմնական վնասվածքներ:

Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Գործով մեղադրանքը պաշտպանվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության կողմից:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել