«Հայհիդրոէներգանախագիծ» ինստիտուտի տնօրենների խորհրդի նախագահը, կորցնելով հավասարակշռությունը, գլորվել է աստիճանահարթակից

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Հմայակ Հ.-ի դեմ հարուցված քրեական գործը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. ապրիլի 21-ին` ժամը 10:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Մոսկովյան 34ա հասցեում տեղակայված «Հայհիդրոէներգանախագիծ» ինստիտուտի մուտքի դիմաց վիճաբանության ժամանակ հանցավոր անփութություն դրսևորելով իր գործողության և դրա վտանգավոր հետեանքների նկատմամբ` հրել է նույն ինստիտուտի տնօրենների խորհրդի նախագահ Սենիկ Ջ.-ին, ինչի հետևանքով վերջինս նախ մարմնով և ձախ ձեռքով համահարվածվել է մուտքի դռան եզրային մետաղյա շրջանակին, ապա կորցնելով հավասարակշռությունը` գլորվել է բազալտապատ աստիճանահարթակից անզգուշությամբ Ս.Ջուլհակյանի առողջությանը պատճառելով առողջության տևական քայքայումով միջին ծանրության վնաս ձախ սրունքի շրջանների արյունազեղման, ձախ ձեռքի 3-րդ և 5-րդ մատների հիմային ֆալանգների չտեղաշարժված կոտրվածքների ձևով։

Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Գործով մեղադրանքը պաշտպանվում է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազության կողմից:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել