Վնաս պատճառելը կանխելը

Ապագայում վնաս պատճառելու վտանգը կարող է հիմք դառնալ վտանգ ստեղծող գործունեությունն արգելելու պահանջով հայցի հատուցման համար:

Եթե պատճառված վնասը հետևանք է շենքի, շինության շահագործման կամ այլ արտադրական գործունեության, որը շարունակում է վնաս պատճառել կամ սպառնում է նոր վնասով, դատարանն իրավունք ունի պատասխանողին պարտավորեցնել վնաս հատուցելուց բացի կասեցնել կամ դադարեցնել համապատասխան գործունեությունը:

Դատարանը կարող է մերժել համապատասխան գործունեությունը կասեցնելու կամ դադարեցնելու մասին հայցը, եթե այն կասեցնելը կամ դադարեցնելը հակասում է պետական շահերին: Նման գործունեությունը կասեցնելը կամ դադարեցնելը մերժելը տուժողներին չի զրկում այդ գործունեությամբ պատճառված վնասի հատուցման իրավունքից:

Աղբյուր՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել