Անձնական ավտոմեքենայում և մի քանի այլ վայրերում դիմակ կրելու պարտադիր պահանջը կհանվի․ Տիգրան Ավինյան

Առաջիկա օրերին արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը որոշում կստորագրի՝ անձնական մեքենաներում, բնության գրկում և մի քանի այլ վայրերում դիմակ կրելու պարտադիր պահանջը հանելու մասին։

Այս մասին այսօր՝ օգոստոսի 12-ին, հայտարարեց փոխվարչապետը՝ Ազգային ժողովում հրավիրված հատուկ նիստի ժամանակ։

«Վերանայվելու է հանրային սննդի ոլորտում յուրաքանչյուր սեղանի մոտ անձանց քանակը»,-նշեց փոխվարչապետը։

Թարմացում

Եվս մեկ անգամ ընդգծենք, որ պարետի որոշումը դեռ չի ստորագրվել և մեքենայում դիմակ կրելը դեռ պարտադիր է։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել