Այսուհետ վերացվել է ՀՀ ամբողջ տարածքում հավաքների և գործադուլների արգելքը՝ որոշակի կանոնների պահպանմամբ՝ մասնավորապես անհրաժեշտ է դիմակի կրումը և սոցիալական հեռավորության պահպանումը առնվազն 1.5 մետր։
Այս մասին այսօր՝ օգոստոսի 12-ին, հայտարարեց փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը՝ Ազգային ժողովում հրավիրված հատուկ նիստի ժամանակ։
Նա նշեց նաև, որ քանակային կամ ժամային որևէ սահամանփակում ևս նշված չէ։
Թույլատրվել է նաև ընտանեկան և ժամանցային միջոցառումների անցկացումը՝ 40 հոգու մասնակցությամբ, խոսքը նշանադրության, հարսանյաց արարողության, կնունքի, հոգեհանգստի և այլ արարողությունների մասին է։
Մյուս սահմանափակումների վերացումները՝ տեսանյութում