Սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարելու պատրվակը օդափուչիկն էր

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Իգիթ Ղ.-ի:

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. հունիսի 8-ին` ժամը 18-ի սահմաններում, Կոտայքի մարզի Սոլակ գյուղում` եկեղեցու հարևանությամբ առկա տարածքում, օգտագործելով մանկահասակ` 04.03.2004թ. ծնված Ռ.Գևորգյանի անօգնական վիճակը և ասելով, որ նրան գնդակի օդափուչիկ կտա, նրա նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություն:

Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել գրավը:

Իսկ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի` hամասեռամոլությունը կամ սեքսուալ բնույթի այլ գործողությունները տուժողի կամքին հակառակ, վերջինիս կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ տուժողի անօգնական վիճակն օգտագործելով, որը կատարվել են անչափահասի նկատմամբ, ատժվում են ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել