Մարտի 18-ին, ժամը 00.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով բուժօգնության է տեղափոխվել Լիճք գյուղի 17-ամյա մի բնակչուհի: Պարզել է, որ նա թունավորվել է մարտի 17-ին, ժամը 20.00-ի սահմաններում, տան լոգարանում առաջացած շմոլ գազից:
Ոստիկանության փոխանցմամբ` կատարվում է հետաքննություն:
Աղբյուրը` Իրավաբան.net