Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում նախկինում դատվածություն չունեցող Հենրիկ Հ.-ի և Գրիշա Ս.-ի դեմ հարուցված քրեական գործը:
Հենրիկ Հ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2011թ. մայիսի 27-ին` ժամը 23:30-ի սահմաններում, իր ընկեր Գրիշա Ս.-ի հետ Արմավիր քաղաքի Հանրապետության 33 հասցեում գտնվող ինտերնետ ակումբի աստիճանների մոտ խուլիգանություն կատարելու դիտավորությամբ վիճաբանության մեջ են մտել Մոնիկայի (անունը փոխված է) հետ, որի ընթացքում հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելով` քաղաքացիների ներկայությամբ շուրջ 4-5 րոպե տևողությամբ վերջինիս հասցեին բարձրաձայն տվել են հայոյանքներ, որը զուգորդվել է Մոնիկայի նկատմամբ բռնություն գործադրելով:
Այսինքն Հենրիկ Հ.-ը կատարել է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քրերական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Դատարանում մեղադրանքը պաշտպանվում է Արմավիրի մարզի դատախազության կողմից:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը`Իրավաբան.net