«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնը»՝ շների կողմից մեքենան վնասելու դեպքի մասին

«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ֊ը տեղեկացնում է, որ համացանցում տարածվում է տեսանյութ, որում թափառող շների մի խումբ վնասում է բակում կանգնած ավտոմեքենան։

Այս առթիվ հայտնում ենք, որ «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ֊ը նույն օրվա ընթացքում դեպքի վերաբերյալ ստացել է ահազանգ։ Այս պահին ուսումնասիրվում են դեպքի վերաբերյալ մանրամասները։

Ավելի ուշ կտրամադրենք լրացուցիչ տեղեկատվություն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել