Սառը զենք կրելու կասկածանքով, մետրոյի «Բարեկամություն» կայարանից բերման է ենթարկվել 18-ամյա մի երիտասարդ

Հուլիսի 20-ին, ժամը 18.50-ի սահմաններում, ոստիկանության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի քրեական հետախույզներն իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, սառը զենք կրելու կասկածանքով, մետրոյի «Բարեկամություն» կայարանի գետնանցումից բաժին բերման են ենթարկել 18-ամյա մի երիտասարդի։

Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից։

Անձնական խուզարկությամբ ոստիկանները հայտնաբերել են կռփազենք։ Այն առգրավվել է դատատեխնիկական փորձաքննության ուղարկելու համար։ Կատարվում է քննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել