Ժամանակին հարկերը չվճարելու հետևանքները

ՀՀ ԿԱ ՊԵԿ Նաիրիի ՏՀՏ հայցադիմում էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ Ա/Ձ Կարինե Նազարյանի` պատասխանողից պետական բյուջեի օգտին 905.100 դրամ բռնագանձելու պահանջի մասին։

Ա/Ձ Կարինե Նազարյանի պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունը 25.04.2012թ-ի դրությամբ կազմում է 905.100 դրամ, որից պետական տուրքի գծով կազմում է 179.100 դրամ, պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով՝ 726.000 դրամ։

Պատասխանողի մոտ 01.01.2004թ֊ից մինչև 26.04.12թ համաձայն հաշվարկ-հաշվետվաթյունների և Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ կետի` հաշվարկվել է յուրաքանչյուր ամսվա համար 5.0 հազ. դրամի չափով նվազագույն սոց. վճար 490.0 հազ. դրամ։ Նշված ժամանակահատվածում պատասխանողի կողմից վճարումներ չկատարելու համար համաձայն օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի յուրաքանչյուր ժամկետնանց օրվա համար 0.15 տոկոս չափով հաշվարկվել է ընդհանուր 236.000 դրամ տույժ։

Դատարանը վճռել է բավարարել հայցը և Ա/Ձ Կարինե Նազարյանից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել 905.100 դրամ՝ որպես պարտավորության գումար։

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել