Պարետի նոր որոշումը՝ ՀՀ մուտք գործելիս կիրառվող սահմանափակումների վերաբերյալ

Պարետ Տիգրան Ավինյանը այսօր՝ հուլիսի 10-ին, նոր որոշում է ստորագրել և փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետություն մուտք գործելիս և Հայաստանի Հանրապետության վարչական սահմաններում կիրառվող սահմանափակումների վերաբերյալ որոշման մեջ։

Ուժը կորցրած է ճանաչվել որոշման 2․1 կետը, որով նախատեսվում էր ապահովել ՀՀ Ժամանող անձանց տվյալների ամրագրումը ԱՐՄԵԴ համակարգի միջոցով ՀՀ ԱՆ ներկայացուցիչների կողմից՝ ՀՀ բոլոր սահմանային կետերին կից ժամանման սրահում հատուկ նախատեսված վայրերում։

Ուժը կորցրած է ճանաչվել նաև 2․4 կետը, որով նախատեսվում էր հետևյալը․ «․․․ապահովել ՀՀ Ժամանող անձանց տվյալների ամրագրումը ԱՐՄԵԴ համակարգի միջոցով ՀՀ ԱՆ ներկայացուցիչների կողմից՝ ՀՀ բոլոր սահմանային կետերին կից ժամանման սրահում հատուկ նախատեսված վայրերում»։

Փոփոխությունների համաձայն՝ պետք է ապահովել սահմանային ՍԲՀԿ-ների աշխատակիցների կողմից ՀՀ ժամանող անձանց հատուկ բժշկական զննությունը՝ այդ թվում հեռահար ջերմաչափումը, արտաքին զննությունը, վարակին բնորոշ կլինիկական ախտանիշների դեպքում լրացուցիչ հարցումների իրականացումը, և վերջիններիս անհատական պաշտպանության միջոցների՝ դիմակների տրամադրումը ՀՀ սահմանային անցման բոլոր կետերում։ Ձեռնոցների տրամադրման վերաբերյալ պահանջը հանվել է որոշման այս կետից։

Ուժը կորցրել է նաև որոշման 2․8 կետը, որը սահմանում էր՝ ապահովել ՀՀ ժամանող անձանց տեղափոխումը ՀՀ սահմանային հսկիչ կետերից սույն որոշմամբ սահմանված կարգով նախապես նշված ինքամեկուսացման վայր և վերջինիս գրանցումը StayHome հավելվածով, հապատասխան տրանսպորտային ընկերության և ուղեկցողների միջոցով։

Այս նոր որոշմամբ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի տեղակալ Գալուստ Պողոսյանին հանձնարարվել է հասցեական քարտերը տրամադրել ՀՀ օդային սահմանով ՀՀ ժամանող անձանց, ինչպես նաև ապահովել սույն որոշման 3-րդ հավելվածով հաստատված ձևաչափերի լրացումը։

Որոշմամբ հաստատվել են նաև հանրային առողջության պահպանման նպատակով ուղևորի բնակավայրի հասցեական քարտերի ձևերը։

Ձևերը՝ այստեղ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել