Երկաթուղային տրանսպորտ. Իմացե´ք, որ չտուգանվեք

Երկաթուղային տրանսպորտով վտանգավոր բեռների փոխադրման կանոնները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` 200 000 ՀՀ դրամի չափով:

Նախատեսված արարքը վարչական տույժ նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելն առաջացնում է տուգանքի նշանակում` 400 000 ՀՀ դրամի չափով:

Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի կառավարչի կամ սեփականատիրոջ կողմից երկաթուղային շարժակազմի այլ օպերատորների մուտքը խոչընդոտելն առաջացնում է տուգանքի նշանակում` 200 000 ՀՀ դրամի չափով:
Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի կառավարչի կամ սեփականատիրոջ կամ փոխադրողների կամ բեռնառաքողների կամ փոխադրման գործընթացի այլ մասնակիցների կողմից երկաթուղային տրանսպորտի շահագործման կամ երթևեկության անվտանգությունը չապահովելն առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` 300 000 ՀՀ դրամի չափով:

Փոխադրողի կողմից ուղևորների համար տեսանելի վայրում իր կողմից մատուցվող ծառայությունների ցանկի և դրանց սակագների մասին անհրաժեշտ տեղեկատվություն չտեղադրելն առաջացնում է տուգանքի նշանակում` 50 000 ՀՀ դրամի չափով:

Վերը նշված արարքը վարչական տույժ նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելն առաջացնում է տուգանքի նշանակում` 100 000 ՀՀ դրամի չափով:

Աղյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել