Գույքը փչացնելու համար հատուցեց կյանքով

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Ռոբերտ Մ.-ի:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012 թ. դեկտեմբերի 4-ից իր` Ավան Աճառյան փող. 30 շենքի թիվ 37 բնակարան հյուրընկալած Աբրահամյանի կողմից դեկտեմբերի 6-ին բնակարանի ննջասենյակի առաստաղի ջահի ապակե հատվածը անզգուշությամբ կոտրելու առիթով, գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում, վիճաբանել է վերջինիս հետ, որի ընթացքում Աբրահամյանին պատկանող ձեռնափայտով հարվածել է նրա գլխին և վայր գցել հատակին: Այնուհետև շարունակելով ալկոհոլի օգտագործումը՝ դեկտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը վերհիշելով Աբրահամյանի կողմից իր գույքը վնասելու հանգամանքը՝ հարբած վիճակում բնակարանում գտնվող գլանաձև փայտով ևս 2-3 անգամ հարվածել է հատակին նստած Աբրահամյանի գլխին, հետո դարձյալ շարունակել է բազմաթիվ անգամ հարվածել նրա գլխին և ապօրինաբար նրան դիտավորությամբ զրկել կյանքից:

Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել