Սպանել է, դրել տակառի մեջ և տեղափոխել իր վարձակալած բնակարան

Սամվել Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, չարաշահելով Լուսիա Գորյանի վստահությունը, նրա բնակարանի մակերեսը մեծացնելո ւհամար թույլտվություն ստանալու պատրվակով 08.06.2010թ. խաբեությամբ նոտարական վավերացմամբ նրանից ձեռք է բերել լիազորագիր, որի օգնությամբ 06.10.2011թ. Մարինե Ալբերտի Մանուկյանի հետ կնքելով հիփոթեքի պայմանագիր՝կատարված գործարքի դիմաց վերջինիցս վերցրել 4.879.000 ՀՀ դրամին համարժեք 13.000 ԱՄՆ դոլլար, որպես ստանձնած պարտավորության երաշխիք գրավ դնելով Լ.Գորյանին պատկանող 11.800.000 ՀՀ դրամ արժողության Երևանի Նոր Արեշ 11 փող. 72 շենքի 52 բնակարանը՝այդպիսով խարդախությամբ հափշտակել Լուսիա Գորյանին պատկանող առանձնապես խոշոր չափերի գույքը։

Բացի այդ, նա, չարաշահելով Մարի Ղումաշյանի վստահությունը, նրա բնակարանի մակերեսը մեծացնելու համար թույլտվություն ստանալու պատրվակով, 26.05.2012թ. խաբեությամբ նոտարական վավերացմամբ նրանից ձեռք Է բերել լիազորագիր, որի օգնությամբ 13.06.2012թ. առուվաճառքի պայմանագրով Մ.Ղումաշյանին պատկանող՝ 9.600.000 ՀՀ դրամ արժողության Երևան քաղաքի Արտաշեսյան փող. 47/19 շենքի 15 բնակարանը 8.479.000 ՀՀ դրամին համարժեք 20.500 ԱՄՆ դոլարով վաճառելէ Վահագն Սահավյանին՝խարդախությամբ հափշտակելով Մարի Ղումաշյանին պատկանողառ անձնապես խոշոր չափերի գույքը։

Բացի այդ, նա 2012թ. հուլիսի 2-ին՝ ժամը 11-ի սահմաններում, իր վարձակալած՝ Երևանի Արշակունյաց պողոտայի 30 շենքի 5 բնակարանում գումարային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ նախկինում պարտքով վերցրած գումարը չվերադարձնելու նպատակով շահադիտական դրդումներով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, ձեռքերով խեղդելու եղանակով սպանելէ 1936թ. ծնված քաղաքացի Գոհարիկին, որից հետո հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով վերջինիս դիակը տեղավորել է մետաղյատակառիմեջ՝ այն տեղափոխել է իր կողմից վարձակալված՝ Երևանի Նոր Խարբերդ թաղամասի 24-րդ փողոցի 3 տան նկուղ և պահել այնտեղ։

Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել