Ի՞նչ կատարվեց 30 րոպեի ընթացքում

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում նախկինում դատվածություն չունեցող Աշոտ Պ.-ի, Հովիկ Ա.-ի, Գևորգ Ա.-ի դեմ հարուցված քրեական գործը:
Նրանք մեղադրվում են նրանում, որ 2012թ. օգոստոսի 9-ին՝ ժամը 05:00-ին, Անդրանիկ փողոցի X շենքի բակում իր ընկերներ Հովիկ Ա.-ի, Գևորգ Ա.-ի և ոմն Արթուրի հետ միասին անհիմն վիճաբանել են Մուխաել Վ.-ի, նրա կնոջ` Անահիտ Վ.-ի և որդու՝ Տիգրան Վ.-ի հետ և ծեծի ենթարկել վերջիններիս, որի ընթացքում շուրջ 30 րոպե դիտավորությամբ խախտել են հասարակական կարգը, որը զուգորդվել է բռնություն գործադրելով, սեռական բնույթի հայհոյանքներով, որի ընթացքում Աշոտ Պ.-ի կողմից գործադրվել է որպես զենք օգտագործվող դանակ, որի արդյունքում Մուխաել Վ.-ի ձախ ազդրին պատճառվել է առողջությանը թեթև վնաս` առողջության կարճատև քայքայումով մարմնական վնասվածք:
Գործով երեք մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, իսկ դատարանում մեղադրանքը պաշտպանվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության կողմից:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել