Ինչո՞ւ է դանակով հարվածել Սեդայի կրծքավանդակին

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Յուրի Է.-ի:

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ հուլիսի 29-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Նորագավիթ թաղամասի 3-րդ փողոցի թիվ 30 տան բակում իր ծանոթ Սեդա Ա.-ին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ դանակով հարվածել է վերջինիս կրծքավանդակին, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի կարողացել հասցնել, քանի որ Սեդա Ա.-ն խույս է տվել դանակի հարվածից, որից հետո Յուրի Ե.-ի մայրը կարողացել է որդու ձեռքից խլել դանակը և վնասազերծել նրան:

Մեղադրյալի նկատմամբ խափնման միջոց է ընտրվել կալանավորումը:

Իսկ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի hանցափորձ է համարվում ուղղակի դիտավորությամբ կատարված այն գործողությունը (անգործությունը), որն անմիջականորեն ուղղված է հանցանք կատարելուն, եթե հանցագործությունն ավարտին չի հասցվել անձի կամքից անկախ հանգամանքներով:Իսկ Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը՝պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել