Էջմիածին քաղաքի բնակիչ Ռաֆիկ Գասպարյանին Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի դատախազությունը մեղադրան է առաջադրել կողոպուտի համար, որը զուգորդվել է կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով:
Դեպքը տեղի է ունեցել 2012թ. սեպտեմբերի 22-ին` ժամը 18.00-ի սահմաններում, Երևանի Կարմիր Բլուր գերեզմանատանը:
Նա բռունցքով և գարեջրի շշով հարվածներ է հասցրել Գյումրի քաղաքի բնակիչ Դավիթ Գրիգորյանին և այդ եղանակով, կյանքի և առողջության համար ոչ վտանագավոր բռնություն գործադրելով, նրանից բացահայտ հափշտակել է 90000 ՀՀ դրամ գումար` պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:
Ռաֆիկ Գասպարյանը կալանավորված է:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը՝ Իրավաբան.net