Արարատի մարզի դատախազությունը Մասիս քաղաքի բնակիչ Վլադիմիր Բախշիյանին մեղադրանք է առաջադրել Գայանե Ավալյանին սպանելու համար:
Ըստ մեղադրանքի՝ Վլադիմիր Բախշիյանն անմեղսունակ վիճակում տևական ժամանակ անբարեհաճ փոխհարաբերությունների մեջ գտնվելով Գոհար Ավալյանի հետ, որոշել է սպանել նրան:
Դեպքը տեղի է ունեցել 2012թ. նոյեմբերի 24-ին: Նա, նկատելով Գոհար Ավալյանին, տանից վերցրել է կացին և, Գոհար Ավալյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, դուրս է եկել հանրակացարանի բակ և սպասել նրան:
Երբ Գ.Ավալյանը մտել է շենքի միջանցք, հետևից մոտեցել է նրան և կացնի շեղբի հատվածով երկու անգամ հարվածել է նրա գլխին` պատճառելով բաց գանգուղեղային վնասվածք, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունը ավարտին չի հասցրել:
Վերջինս, տեսնելով հատակին ընկած Գոհար Ավալյանին, մտածել է, որ մահացած է, միաժամանակ լսելով օգնության կանչի ձայները, հեռացել է և գնացել իր սենյակ:
Կացինը՝ որպես իրեղեն ապացույց, պահպանության է հանձնվել իրեղեն ապացույցների պահպանման սենյակում:
Վլադիմիր Բախշիյանը կալանավորված է:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը՝ Իրավաբան.net