Ննջասենյակում ամուսինը կնոջը ստիպել է մերկանալ, որից հետո բռնություն է գործադրել նրա նկատմամբ.

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործը ըստ մեղադրանքի Աբրահամ Խ.-ի.

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խոշտանգել է իր կնոջը` Գայանե Թ.-ին, այն է` պարբերաբար ծեծի ենթարկելով` մարմնական և հոգեկան տառապանք է պատճառել նրան:

Այսպես, 2012թ. փետրվարի 10-ի լույս 11-ի գիշերը՝ ժամը 01:00-ի սահմաններում Աբրահամ Խ.-ն եղել է Գավառ քաղաքի Ազատության փողոցի 69 շենքի 17 հասցեում գտնվող իրենց բնակարան և անկողնում պառկած ժամանակ անհիմն պատճառով փոշեծծիչի խողովակով մի քանի անգամ հարվածել է Գայանե Թ.-ի սրունքներին:

Այնուհետև 2012թ. փետրվարի 21-ին, երբ Աբրահամ Խ.-ն աշխատանքից տուն է վերադարձել, ձեռով երեք և ավելի հարվածներ է հասցրել Գայանե Թ.-ին մարմնի տարբեր մասերին, որից հետո՝ նույն օրը, իրենց տանը նրան ծնողների ներկայությամբ հրել և գցել է գետնին, որի հետևանքով Գայանե Թ.-ն ստացել է աջ ծնկի հոդի քերծվածք:Դրանից բացի 2012թ. փետրվարի 26-ին ձեռքով երեք և ավելի անգամ հարվածել է Գայանե Թ.-ի մարմնի տարբեր մասերին, բացի այդ` աթոռի ոտքով նույն օրը մեկ անգամ հարվածել է Գայանե Թ.-ի ձախ ուսագոտուն, իսկ շզթայով մեկ անգամ հարված է հասցրել կրծքավանդակի աջ կեսի թիկնային շրջանում, որոնք Գայանե Թ.-ի առողջությանը պատճառել են վնաս` առողջության կարճատև քայքայումով: Դրանից բացի Աբրահամ Խ.-ն 2012թ. փետրվարի 27-ին՝ ժամը 03-ի սահմաններում, Գավառ քաղաքի Ազատության փողոցի 69 շենքի 17 հասցեում գտնվող իրենց բնակարանի ննջասենյակ է կանչել իր կնոջը ` Գայանե Թ.-ին, պահանջել է մերկանալ, շուրջ 10 րոպե մերկ վիճակով կանգնացրել է մահճակալի մոտ, որից հետո բռնություն գործադրելու սպառնալիքով , ապա նաև բռնություն գործադրելով , այն է ` ապտակելով Գայանե Թ.-ին, նրա կամքին հակառակ հարկադրաբար կատարել է սեքսուալ բնույթի այլ գործողություններ:

Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց ընտրվել կալանավորում:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել