Ե՞րբ չի վերադարձվում անհիմն հարստացումը

Անձը, ով առանց օրենքով, այլ իրավական ակտերով կամ գործարքով սահմանված հիմքերի ուրիշ անձի (տուժողի)հաշվին ձեռք է բերել գույք կամ խնայել է այն (ձեռք բերողը), պարտավոր է տուժողին վերադարձնել անհիմն ձեռք բերածկամ խնայած գույքը (անհիմն հարստացումը):

Պետք է իմանալ, սակայն, որ որպես անհիմն հարստացում ենթակա չեն վերադարձման`
1) այն գույքը, որը տրվել է ի կատարումն պարտավորությունների, մինչև դրանց կատարման ժամկետի վրա հասնելը,եթե պարտավորությամբ այլ բան նախատեսված չէ.
2) վաղեմության ժամկետի ավարտից հետո ի կատարումն պարտավորության տրված գույքը.
3) քաղաքացու մոտ անբարեխղճության բացակայության դեպքում, նրան` որպես գոյության միջոց տրվածաշխատավարձը և դրան հավասարեցված վճարները, կենսաթոշակները, կրթաթոշակները, նպաստները, կյանքին ուառողջությանը պատճառված վնասի հատուցումը, ալիմենտը և այլ դրամական գումարներ.
4) ի կատարումն գոյություն չունեցող պարտավորության տրված դրամական գումարները և այլ գույքը, եթե ձեռքբերողն ապացուցում է, որ գույքը վերադարձնելու պահանջով դիմած անձը գիտեր պարտավորության բացակայությանմասին կամ գույքը տրամադրել է բարեգործական նպատակներով:

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել