Ինչպե՞ս է վաճառել արգելանքի տակ գտնվող բնակարանը

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Ստեփան Դ.-ի և Արա Հ.-ի դեմ հարուցված քրեական գործը:

Նրանց մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք, ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով, Արա Հ.-ին պատկանող և Յունիբանկ ՓԲԸ-ում գրավադրված բնակարանը կալանքից հանելու և այն Մարտին Խ.-ին վաճառելու պատրվակով, վերջինիցս թաքցնելով արգելանքի առկայությունը, Մարտին Խ.-ից մաս-մաս ստացել են ընդհանուր առմամբ 16.0136.720 ՀՀ դրամին համարժեք 43.000 ԱՄՆ դոլար գումար և չկատարելով վերը նշված գործողությունը, խարդախությամբ հափշտակել են նշված գումարը։

Դատարանում մեղադրանքի պաշտպանությունը իրականացվում է ՀՀ Գլխավոր դատախազության կողմից:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել