Պետական գրանցման ենթակա են քաղաքացիական կացության հետևյալ ակտերը` ծնունդը, ամուսնությունը, ամուսնալուծությունը, որդեգրումը, հայրությունը որոշելը, անվան փոխումը, մահը:
Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցումը մերժվում է, եթե՝
ա) այդ գրանցումը հակասում է օրենքի պահանջներին.
բ) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում օրենքի և իրավական այլ ակտերի պահանջներին.
գ) օրենքով նախատեսված այլ դեպքերում:
Անձի (նրա ներկայացուցչի) պահանջով, որին մերժվել է քաղաքացիական կացության ակտի պետական գրանցումը, ՔԿԱԳ մարմնի ղեկավարը պարտավոր է տվյալ անձին (նրա ներկայացուցչին) գրավոր տեղյակ պահել մերժման հիմքերի մասին:
Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մերժումը կարող է բողոքարկվել դատարան:
Աղբյուրը՝ Իրավաբան.net