Խոշոր չափերի թմրամիջոցներն իրացրել է կնոջ օգնությամբ

Երևան քաղաքի Մալաթիա-Սեբեսատիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննութայն է առնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Արտակ Ավագյանի: Վերջինս մեղադրվում է այն բանում, որ 2012թ. հուլիս ամսին իր կնոջ՝ Հռիփսիմե Թոփալյանի միջոցով, կազմակերպել է ՌԴ Սանկտ-Պետորբուրգ քաղաքում բնակվող, ազգությամբ հայ Ասքանազ Պողոսյանից իրացնելու նպատակով թմրամիջոցներ ձեռք բերելու և մաքսանենգությամբ` մաքսային հսկողությունից թաքցնելու եղանակով, դրանք ՌԴ-ից ՀՀ տեղափոխելու ապօրինի գործընթացը:

ՀՀ տեղափոխված խմբաքանակից <մեթադոն> տեսակի զգալի չափերով թմրամիջոց է իրացրել Վարդան Մանուկյանին, չպարզված հանգամանքներում ձեռք է բերել <բուպրենորֆին> տեսակի զգալի չափերով թմրամիջոց, որն իրացրել է Սահակ Շիրինյանի, բացի այդ, անձնական օգտագործման համար ապօրինի ձեռք է բերել և պահել <հաշիշ> տեսակի խոշոր չափերով թմրամիջոց:

Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել