Ֆիրմային անվանման մեջ հանրահայտ անձի լրիվ կամ կրճատ անունը կարող է օգտագործվել միայն այդ անձի կամ նրա ժառանգների համաձայնությամբ:
Եթե հանրահայտ անձը կամ նրա անվան օգտագործման համաձայնություն տվող ժառանգը գտնում է, որ իրավաբանական անձի գործունեությունը ստվերում է հանրահայտ անձի հեղինակությունը (վարկը), ապա նա կարող է դիմել դատարան` այդ անունը ֆիրմային անվանման մեջ օգտագործելու իրավունքից իրավաբանական անձին զրկելու և (կամ) պատճառած վնասները փոխհատուցելու հայցով:
Ֆիրմային անվանումների մեջ տարբերակող նշանակության անուններում «Հայ», «Հայաստան», «հայկական» բառերը և դրանց թարգմանությունները, Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների անվանումները, ինչպես նաև ֆիրմային անվանումների մեջ հանրահայտ անձի լրիվ կամ կրճատ անունը` նրա մահվան և ժառանգներ չունենալու դեպքում, կարող են օգտագործվել միայն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Աղբյուր՝ Իրավաբան.net